«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Էդմոն Մարուքյան. Հորդորում եմ դադարեցնել քննարկումները՝ արդարացումները պահելով խաղաղ ժամանակների համար

Էդմոն Մարուքյան. Հորդորում եմ դադարեցնել քննարկումները՝ արդարացումները պահելով խաղաղ ժամանակների համար
06.11.2020 | 16:11

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է.

«Վերջին օրերին, երբ Արցախում շարունակվում են թեժ մարտերը, երբ բոլորը կենտրոնացրել են իրենց ջանքերը այս բարդ իրադրության հայանպաստ հանգուցալուծման և հաղթանակի համար, սկիզբ է դրվել տարօրինակ մի քննարկման, որն առնվազն ժամանակավրեպ է։
Օրերս Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկում նախաձեռնեց։ Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց խմբագրական՝ «Կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից» վերնագրով։ Նույնաբովանդակ քննարկումներ են հարուցվել բազմաթիվ այլ հարթակներում, որտեղ մասնակից կողմերը հիմնավորում են պատերազմի անխուսափելի լինելը։


Եթե սա զուտ քաղաքական նպատակներ ունեցող և միակողմանի պրոպագանդա չէ, ինչպե՞ս կարող է լինել պատերազմից խուսափելու հնարավորությունները ներկայացնող տեսակետ կամ բանավեճ եթե այդ տեսակետը անհամատեղելի է ռազմական դրության շրջանակներում սահմանված խոսքի ազատության իրավական սահմանափակումների հետ։ Եթե դա իրական քննարկում է, այլ ոչ միակողմանի իշխանական պրոպագանդա, ապա ո՞վ պետք է իրեն վերապահի պատերազմի ծանր օրերին հակադրվել այդ թեզին և փորձել հակառակն ապացուցել։


Այդ հարցադրումը պետք է ստանա իր պատասխանը, բայց ոչ այսօր և ոչ հիմա։ Պատերազմի ժամանակ չեն արդարանում, չեն նախաձեռնում քննարկումներ, որոնք բանակի մարտունակության կամ թիկունքի ամրության հետ կապ չունեն։
Հորդորում եմ դադարեցնել այս քննարկումները՝ արդարացումները պահելով խաղաղ ժամանակների համար, որոնք Աստծո կամքով շուտ կգան»։

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ